Կարևոր իրադարձություններ

Պետք չէ այս պահին կաշառք վերցնել. Վճռաբեկ դատարանի նախագահի հանձնարարությունը. «Ժողովուրդ»

24 Մայիս, 2017 08:37
Պետք չէ այս պահին կաշառք վերցնել. Վճռաբեկ դատարանի նախագահի հանձնարարությունը.  «Ժողովուրդ»
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատարանների նախագահներին հանձնարարել է առանձնազրույցներ ունենալ դատավորների հետ՝ բացատրելով, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար է ազդարարված, հետեւաբար՝ պետք չէ այս պահին կաշառք վերցնել: Նման հանձնարարական Մկրտումյանն իջեցրել է այն բանից հետո, երբ կաշառք վերցնելու համար ձերբակալվեց Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանը, ավելի վաղ ձերբակալվել էր Շենգավիթի դատավոր Իշխան Բարսեղյանը:
 
Նույն աղբյուրների պնդմամբ՝ դատավորները Մկրտումյանի հանձնարարականը համարում են շոու, եւ ասել են, թե իրենց չպետք է բացատրել՝ որ արարքն է քրեորեն պատժելի արարք, որը` ոչ, առավել եւս, երբ իշխանությունն ինքը կոռումպացված է:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին