Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ում մեկնարկել է հանձնաժողովների համար պայքարը. «Հրապարակ»

24 Մայիս, 2017 08:25
ԱԺ-ում մեկնարկել է հանձնաժողովների համար պայքարը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում սենյակների ու մեքենաների բաշխմանը հաջորդել է հանձնաժողովների համար պայքարը։ Կրճատվող հանձնաժողովների նախկին անդամները պետք է նորերում ընդգրկվեն։

Մարգարիտ Եսայանը, օրինակ, հայտարարեց, որ սխալ էր մարդու իրավունքների հանձնաժողովը կրճատելը, որի փոխնախագահն էր ինքը, ասաց, որ որոշ հանձնաժողովներ պարապ էին եւ կրճատման ենթակա՝ ակնարկելով Նաիրա Զոհրաբյանի եվրաինտեգրման հանձնաժողովը։ Եսայանը կդառնա կրթության, գիտության, մշակույթի հանձնաժողովի փոխնախագահ, ինչից նեղվել են Կարինե Աճեմյանն ու Ռուզաննա Մուրադյանը, ովքեր դժգոհում են, որ իրենք 5 տարի աշխատել են այդ հանձնաժողովում, ինչո՞ւ չպետք է իրենցից մեկը փոխնախագահ դառնար։

Ի դեպ, կրթության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վարդան Բոստանջյանի առաջադրումը նույնպես միանշանակ չի ընդունվել, կարծիք կա, որ նա ավելի լավ կղեկավարեր տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովը, իսկ նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը՝ կրթության հանձնաժողովը»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին