Կարևոր իրադարձություններ

«Ծառուկյան» դաշինքը որոշել է դեմ չքվեարկել կառավարության ծրագրին. «Ժամանակ»

24 Մայիս, 2017 08:15
«Ծառուկյան» դաշինքը որոշել է դեմ չքվեարկել կառավարության ծրագրին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքը որոշել է դեմ չքվեարկել կառավարության ծրագրին: ԲՀԿ-ականները իրենց զրույցներում չեն էլ թաքցնում, որ սպասում են մայիսի 30-ի արտահերթ նիստում ԱԺ բերվելիք կառավարության գործունեության ծրագրին ծանոթանալուն և հավանության արժանացնելուն: Ամենայն հավանականությամբ՝ Գագիկ Ծառուկյանն իր ղեկավարած ընդդիմադիր խմբակցության անդամներին թույլ կտա քվեարկել իրենց խղճի մտոք, նրանց խիղճն էլ ընդմիշտ իշխանության հետ է:

Ինչպես հիշում եք՝ նախորդ անգամ ԲՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին, բայց խմբակցության առանձին պատգամավորներ կողմ քվեարկեցին:

 

Լրահոս

Դիտել ավելին