Կարևոր իրադարձություններ

Դատավոր Ավետիսյանը 15 միլիոնով «Լեքսուս» է գնել. «Փաստ»

24 Մայիս, 2017 07:20
Դատավոր Ավետիսյանը 15 միլիոնով «Լեքսուս» է գնել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը նախորդ տարի 15 միլիոն դրամով «LEXUS NX 200 t» մակնիշի ավտոմեքենա է գնել: Այդ մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:

Ավետիսյանի դրամական միջոցները նախորդ տարի նվազել են 10 միլիոն դրամով: Այսպես, նա տարեսկզբին հայտարարագրել էր 15 միլիոն դրամ, իսկ տարեվերջին իր մոտ մնացել էր միայն 5 միլիոն դրամ: Տարեկան եկամուտները կազմել են 10 միլիոն 327 հազար դրամ և ստացվել աշխատավարձից:

Կինը՝ Նաիրա Խաչատրյանը, բավական հարուստ է ներկայանում: Նա հայտարարագրել է 176 միլիոն դրամ դրամական միջոցներ և 94 միլիոն 888 հազար դրամ տարեկան եկամուտ, որից 888 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 94 միլիոնը՝ վարձակալության դիմաց ստացված վճարները:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին