Կարևոր իրադարձություններ

Անգլիայի անընդմեջ հաղթանակները հոգնեցնում են. մենք նոր Գերմանիան ենք

13 Հոկտեմբեր, 2015 09:58
Անգլիայի անընդմեջ հաղթանակները հոգնեցնում են. մենք նոր Գերմանիան ենք

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, իսկ ներկայում ֆուտբոլային վռրլուծաբան Գարի Լինեկերը սրամտորեն է մեկնաբանել Եվրո-2016-ի ընտրական փուլում անգլիայի հավաքականի տոնած հաղթանակները: Հիշեցնենք, որ բրիտանացիներն առավելության են հասել անցակցրած բոլոր 10 հանդիպումներում:

«Անգլիայի հավաքականի անընդմեջ հաղթանակներն արդեն հոգնեցնում են: Մենք  նոր Գերմանիան ենք», - իր թվիթերյան էջում գրել է անգլիացին:

Հիշեցնենք, որ Լինեկերին է պատկանում ճանաչված արտահայտությունը, որում ասվում է. «Ֆուտբոլ խաղում են 22 տղամարդիկ, սակայն հաղթում են գերմանացիները»:

 

Լրահոս

Դիտել ավելին