Կարևոր իրադարձություններ

Ծիրանի ռեկորդային բերքի մասին խոսել արդեն չենք կարող. Հրաչ Բերբերյան. «168 ժամ»

23 Մայիս, 2017 10:08
Ծիրանի ռեկորդային բերքի մասին խոսել արդեն չենք կարող. Հրաչ Բերբերյան. «168 ժամ»

«Այս մի քանի օրվա եղանակային փոփոխություններն իրենց ազդեցությունը կունենան ծիրանի բերքի վրա: Ծիրանի ռեկորդային բերքի մասին խոսել արդեն չենք կարող»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքով շուկայում ծիրան կլինի, քիչ քանակությամբ էլ կկարողանանք արտահանել, բայց մեծ ծավալներով արտահանման մասին խոսք լինել չի կարող: Նա նաև հավելեց, որ եղանակային պայմաններն ազդել են նաև այլ գյուղամթերքների վրա: «Կարտոֆիլի ցանքատարածությունները կրճատվել են, նախարարությունը որևէ գործողություն չարեց բանջարեղենի ցանքատարածություններն ավելացնելու ուղղությամբ, այնպես որ, ծանր է վիճակը: Նախորդ տարվա համեմատ ունենք շեշտակի անկում»,- ասել է նա:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին