Կարևոր իրադարձություններ

ՊՈԱԿ-ը 2018-ից չի լինելու այն տեսքով, ինչպիսին այժմ է. «Հրապարակ»

23 Մայիս, 2017 09:25
ՊՈԱԿ-ը 2018-ից չի լինելու այն տեսքով, ինչպիսին այժմ է. «Հրապարակ»
ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը նշանակվեց ԱԺ աշխատակազմի ղեկավար: Նրա փոխարեն ՊՈԱԿ-ի տնօրեն է դարձել տեղակալը` քաղաքագետ Արմեն Մինասյանը:
 
Ի դեպ, Արմեն Գեւորգյանի եւ Ալեքսան Հարությունյանի՝ նախագահական տեղափոխվելուց հետո լուրեր տարածվեցին, թե ՊՈԱԿ-ի տնօրենին հանում են, սակայն Սաղաթելյանը մնաց: Պատճառը, ըստ լավատեղյակների, այն է, որ նա կարողացավ աշխատել նորեկների հետ: Հայտնի է, որ ՊՈԱԿ-ը 2018-ից չի լինելու այն տեսքով, ինչպիսին այժմ է, թեեւ, «Հրապարակ»-ի աղբյուրի փոխանցմամբ, մինչեւ այդ դեռ շատ ջրեր կհոսեն, հայտնի չէ, թե ով որտեղ կհայտնվի եւ ինչ կարգավիճակում:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին