Կարևոր իրադարձություններ

Ահաբեկչություն Մեծ Բրիտանիայում. կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ (տեսանյութ)

23 Մայիս, 2017 08:56
Ահաբեկչություն Մեծ Բրիտանիայում. կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի Մանչեստեր քաղաքի ոստիկանությունը հայտնել է տասնյակ զոհի և 100-ից ավել վիրավորների մասին մարզադաշտում տեղի ունեցած պատահարի հետևանքով:

Տեղի լրատվամիջոցները հաղորդում են երկու պայթյունների մասին, որոնք հնչել են ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի՝ Մանչեստերի մարզադաշտում տեղի ունեցած համերգից անմիջապես հետո:

21 հազար մարդ տեղավորող մարզադաշտում քաոս և խուճապ է սկսվել այն բանից հետո, երբ լսվել են պայթյունները, մարդկանց սկսել են արագ տարհանել, սակայն առայժմ պատճառների մասին խոսք չի գնում:

 

Լրահոս

Դիտել ավելին