Կարևոր իրադարձություններ

Մեկնարկեց գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը

23 Մայիս, 2017 00:10
Մեկնարկեց գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը

Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում այսօր մեկնարկել է մարզաձևի Հայաստանի բաց առաջնությունը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Մասնակցում են տարբեր տարիքային խմբի շուրջ հարյուր գեղասահորդներ։

Մրցումային առաջին օրը մեծահասակները ելույթ ունեցան կարճ ծրագրով։ Տղամարդկանց պայքարում առաջին տեղը զբաղեցրեց Սլավիկ Հայրապետյանը։ Հայաստանի առաջնության նորեկ Կոնստանտին Մելնիկովը երկրորդն է։

Կանանց պայքարում առաջատարն Անաստասիա Գալուստյանն է։

Իսկ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը առաջինն ու միակն է մեծահասակների մրցույթում։

Վաղը գեղասահորդները հանդես կգան երկար ծրագրով։

 

Լրահոս

Դիտել ավելին