Կարևոր իրադարձություններ

Մանուչարյանը Եկատերինբուրգի ռեստորաններից մեկում տոլմա է պատրաստել (տեսանյութ)

22 Մայիս, 2017 23:51
Մանուչարյանը Եկատերինբուրգի ռեստորաններից մեկում տոլմա է պատրաստել (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը «Наша Газета»-ի ներկայացուցչի հետ այցելել է Եկատերինբուրգի «SteakHouse» ռեստորան: Հայ ֆուտբոլիստը ռեստորանի ավագ խոհարար Միխայիլ Առաքելովի հետ պատրաստել է իր սիրելի ուտեստը` տոլման:

- Մենք` հայերս, սիրում ենք համեղ ուտեստներ: Ամռանը մեզ մոտ ամեն ինչ համեղ է` բանջարեղենը, պանիրը, լավաշը, խորովածը, տոման, այն` ինչ կցանկանաք: Մեկ անգամ կժամանես Հայաստան, կհամտեսես և չես ցանկանա հեռանալ:

- Դուրս է գալիս, որ պետք է արտասանել «տոլմա», այլ ոչ թե «դոլմա»

- Մենք ասում ենք «տոլմա»

- Դա ամենօրյա՞ ուտեստ է, թե՞ պատրաստվում է հատուկ դեպքերում:

- Ես տանը հազվադեպ եմ լինում: Եվ, իհարկե, երբ Հայաստանում եմ լինում, մայրս պատրաստում է, որպեսզի համը չմոռանամ:

- Սիրո՞ւմ եք այս ուտեստը:

- Կարծում եմ` Հայաստանում բոլորն են սիրում: Ինձ դուր է գալիս, երբ այն պատրաստում է տատիկս: Չեմ հանդիպել որևիցէ մեկի, ով տոլմա չի սիրի կամ կասի, որ այն համեղ չէ:

Բացի այդ, Էդգարին դուր է գալիս խաշլաման և խաշը

- Մայրիկս ամեն ինչ շատ համեղ է պատրաստում: Ես այնպիսի մարդ եմ, որ ինչ էլ մատուցեն` կուտեմ: Մի խոսքով, երբ Հայաստան եմ վերադառնում, ավելացնում եմ քաշս մոտ 10 կիլոգրամով:

- Հայաստանում ավելի հաճախ պատրաստում են կանա՞յք, թե՞ տղամարդիկ:

- Դե, խորովածը, իհարկե, տղամարդիկ: Չնայած` խաշլաման և տոլման երբեմն նույնպես տղամարդիկ են պատրաստում:

- Դուրս է գալիս, որ ինչ կապված է մսի հետ, պատրաստում են տղամարդիկ:

- Գրեթե:

- Մանուկ հասակում օգնե՞լ ես մայրիկիդ:

- Ոչ: Իհարկե, տարօրինակ է հնչում: Քանի որ 16 տարեկանից միայնակ եմ ապրել: Պետք է պատրաստել իմանալ: Սակայն ես ժամանակ առ ժամանակ ռեստորաններ եմ հաճախել: Չնայած վերջերս, երբ հանդես էի գալիս Թաիլանդում, պատրաստելու փորձեր եմ կատարել: Եթե անկեղծ լինեմ` ինձ դուր եկավ: Կցանկանայի պատրաստել սովորել: Մարզումներից հետո վերադառնում և չես մտածում պատրաստելու մասին: Ցանկանում ես պարզապես ուտել և հանգստանալ:

- Խորոված պատրատե՞լ ես:

- Խորովածը միշտ հայրս էր պատրաստում: Նա թույլ չէր տալիս պատրաստման ընթացքում ինչ-որ մեկը միջամտեր: Անձամբ ես խորոված եմ պատրաստել մի քանի անգամ: 

- Ի՞նչ կգտնենք քո սառնարանում:

- Յոգուրտներ, կաթ, պանիր, աղցաններ:

- Քաղցրավենիքից ինչ-որ բան կա՞:

- Ոչ: Տանը հազվադեպ եմ քաղցր օգտագործում: Երբեմն, երբ արթնանում եմ ուշ երեկոյան, քաղցրի պահանջ եմ զգում: Վատն այն է, որ տանը քաղցր չի լինում:

- Կծո՞ւ, թե՞ քաղցր:

- Կծու:

- Մի՞ս, հա՞վ, թե՞ ձուկ:

- Ամեն ինչ սիրում եմ, սակայն` ավելի շատ միս:

- Տապակա՞ծ, թե՞ եփած:

- Տապակած:

- Սա՞ռը, թե՞ տաք:

- Իհարկե սառը, նույնիսկ ձմռանը:

- Բանջարեղե՞ն, թե՞ մրգեր:

- Մրգեր:

- Սո՞ւրճ, թե՞ թեյ:

- Սուրճ, չնայած, որ նախկինում չէի խմում: Սիրել եմ սկսել վերջին 2-3 տարեինրին:

Տեսանյութը՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին