Կարևոր իրադարձություններ

Յուվենտուսը գնել է Խուան Կուադրադոյի ամբողջական տրանսֆերը

22 Մայիս, 2017 23:31
Յուվենտուսը գնել է Խուան Կուադրադոյի ամբողջական տրանսֆերը

Թուրինի «Յուվենտուսը» Լոնդոնի «Չելսիից» գնել է թիմի կիսապաշտպան Խուան Կուադրադոյի ամբողջական տրանսֆերը,- տեղեկացնում է «ծեր սինյորայի» պաշտոնական կայքը:

Մինչ այդ կոլումբացի ֆուտբոլիստը թուրինյան ակումբում հանդես էր գալիս վարձավճարով: «Յուվենտուսը» կիսապաշտպանի ամբողջական տրանսֆերը գնել է 20 մլն եվրոյի դիմաց:

Գումարը «ազնվականներին» կվճարվի երեք տարվա ընթացքում: Կուադրադոյի նոր պայմանագրի ժամկետը «Յուվենտուսի» հետ լրանում է 2020 թվականի հունիսի 30-ին:

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Կուադրադոն դարձել է 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

 

Լրահոս

Դիտել ավելին