Կարևոր իրադարձություններ

Էր Ռիադը 100 մլն դոլար կներդնի Իվանկա Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամում

22 Մայիս, 2017 23:00
Էր Ռիադը 100 մլն դոլար կներդնի Իվանկա Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամում

Սաուդյան Արաբիան Եւ Արաբական Միացյալ Էմիրությունները խոստացել են 100 միլիոն դոլար ներդնել այն հիմնադրամում, որն ստեղծվել է ԱՄՆ­-ի նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի նախաձեռնությամբ: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ հմնադրամն զբաղվում է Մերձավոր Արեւելքում գործարար կանանց օգնությամբ: Առաջին անգամ այդ հիմնադրամի ստեղծման նախաձեռնությամբ Իվանկա Թրամփը հանդես է եկել ապրիլին Բեռլին կատարած՝ իր այցի ընթացքում: Հիմնադրամի կառավարման պարտականությունները դրված են ոչ թե Թրամփի դստեր, այլ Համաշխարհային բանկի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին