Կարևոր իրադարձություններ

Դին Լիժենը՝ Մոսկվայի ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարի հաղթող

22 Մայիս, 2017 22:50
Դին Լիժենը՝ Մոսկվայի ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարի հաղթող

Մոսկվայում ավարտվեց ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» խաղարկության երկրորդ փուլը,- տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցաշարի հաղթող դարձավ Դին Լիժենը: Չինաստանը ներկայացնող գրոսմայստերը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր: 5.5 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Շահրիյար Մամեդյարովը:

Միանգամից 7 շախմատիստ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Պյոտր Սվիդլերը, Ալեքսանդր Գրիշչուկը, Թեյմուր Ռաջաբովը և Հոու Յիֆանը, վաստակեցին 5-ական միավոր և կիսեցին 3-9-րդ հորիզոնականները:

Պենտալա Հարիկրիշնան, Բորիս Գելֆանդը և Եվգենի Տոմաշևսկին 4.5-ական միավորով կիսեցին 10-12-րդ հորիզոնականները: 4-ական միավոր վաստակած Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը և Ջոն Լյուդվիգ Համերը կիսեցին 13-14-րդ հորիզոնականները:

Յան Նեպոմնյաշչին, Մայքլ Ադամսը և Սալեմ Սալեհը իրենց ակտիվում գրանցեցին 3.5-ական միավոր և կիսեցին 15-17-րդ հորիզոնականները, իսկ 2.5 միավոր վաստակած Էռսեստո Ինարկիևը եզրափակեց աղյուսակը:

Մոսկվայի ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին