Կարևոր իրադարձություններ

Մանչեսթեր Սիթիի պաշտպանը հայտարարել է ակումբը լքելու մասին

22 Մայիս, 2017 21:41
Մանչեսթեր Սիթիի պաշտպանը հայտարարել է ակումբը լքելու մասին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Գաել Կլիշին, ով պայմանագիր էր կնքել «քաղաքայինների» հետ 2011 թվականին, հաղորդել է, որ այս ամռանը լքելու է ակումբը:

Կլիշիին հարցրել են Ջո Հարթի մասին, որից հետո նա պատասխանել է.

«Դժվար թե Ջոն գալիք մրցաշրջանում հանդես գա «Մանչեսթեր Սիթիում»: Ես նույնպես այստեղ չեմ լինի հաջորդ տարի»,- Կլիշիի խոսքն է մեջբերում «Goal.com»-ը:

Հիշեցնենք, որ կողմերի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրանում է սույն թվականի հունիսի 30-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին