Կարևոր իրադարձություններ

Օրենսդրական փոփոխություններով հնարավոր կլինի Հայաստանում ստեղծել նոր ռադիոընկերություններ

22 Մայիս, 2017 21:08
Օրենսդրական փոփոխություններով հնարավոր կլինի Հայաստանում ստեղծել նոր ռադիոընկերություններ

Կառավարությունն արտահերթ նիստում հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանի ներկայացրած օրինագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանում թվային ռադիոհեռարձակման անցման ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով այն, որ 2017թ. հուլիսի 20­-ին լրանում է գործող ռադիոընկերությունների լիցենզիաների գործողության ժամկետը և դրանք մի քանի անգամ արդեն երկարաձգվել են:

Երկարաձգվել են նաև ռադիոհեռարձակում իրականացնող կազմակերպությունների լիցենզիաների գործողության ժամկետները: Ներկայացված նախագծով սահմանվում են ռադիոհեռարձակողների լիցենզավորման կարգն ու պայմանները: Ռադիոհեռարձակման մրցույթների հայտարարման արդյունքում հնարավորություն կտրվի նոր ռադիոընկերությունների ստեղծմանը, ռադիոընկերությունների սփռման տարածքների մեծացմանը, ինչը կնպաստի ռադիոհեռարձակման քանակի և որակի բարձրացմանը ՀՀ ամբողջ տարածքում, այդ թվում՝ սահմանամերձ տարածքներում: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է վերանայել պետական տուրքի չափերը:

 

Լրահոս

Դիտել ավելին