Կարևոր իրադարձություններ

Կառավարության կառուցվածքը փոխվում է. նախարարների թիվը կլինի 18

22 Մայիս, 2017 20:32
Կառավարության կառուցվածքը փոխվում է. նախարարների թիվը կլինի 18

ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում հավանության է արժանացել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» և հարակից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի ներկայացրած փաթեթի նպատակն է ՀՀ կառավարության կառուցվածքը համապատասխանեցնել Սահմանադրության փոփոխություններին՝ համաձայն որի նախարարների թիվը պետք է լինի տասնութը:

Բացի այդ, նախագիծը նպատակաուղղված է կառավարման արդյունավետությունը բարձրացնելու և կառավարման ձևը կիսանախագահականից խորհրդարանականի անցման գործընթացը սահուն անցկացնելու համար: Փոփոխությունների արդյունքում «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար­նախարար» քաղաքական պաշտոնը փոխարինվում է «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար» հայեցողական պաշտոնով՝ համապատասխանաբար փոփոխելով նաև նրա տեղակալների պաշտոնների անվանումները:

 

Լրահոս

Դիտել ավելին