Կարևոր իրադարձություններ

Ուսուցիչներից մինչև ավագ խոհարարներ. ովքեր էին Տոլմայի փառատոնի այս տարվա մասնակիցները (ֆոտոշարք)

22 Մայիս, 2017 16:49
Ուսուցիչներից մինչև ավագ խոհարարներ. ովքեր էին Տոլմայի փառատոնի այս տարվա մասնակիցները (ֆոտոշարք)

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը սկսած 2011թ-ից ամեն տարի կազմակերպում է «Տոլմայի համահայկական փառատոնը»:

Այս տարի՝ մայիսի 20-ին Տոլմայի ավանդական փառատոնն անցկացվեց Արարատի մարզի Հնաբերդ գյողում՝ Դվին մայրաքաղաքի մոտակայքում:

Shabat.am-ը զրուցել է փառատոնի մասնակից տաղավարների մի քանի ներկայացուցիչների հետ.

Կիսաբաց լուսամուտներ.

Կիսաբաց լուսամուտներ տաղավարի անդամների խոսքով իրենք այնքան մտահոգ են երկրի սոցիալական վիճակով, որ պարզապես իրավունք  չունեին այստեղ բերել ոչ համեղ տոլմա: Մասնագիտությամբ ռեժիսոր, վերոհիշյալ հաղորդման էքսպերտ Աիդա Հովհաննիսյանը հավելեց, որ իրենք նաև հոգի են ներդրել այս տոլմաների մեջ՝ ցույց են տվել մեր դարավոր մշակույթը նաև սննդակարգում: Իրենց ներկայացրած շուրջ 20 տեսակի տոլմաների մեջ կային նաև այնպիսիք, որտեղ միսը բացակայում է, բայց համային առումով չի զիջում մսայինին, օրինակ թթու լավաշով ընդեղենը, որը կարող է մտածել միայն ու միայն հայ կինը: 

 

Չինարի 

Մասնակիցների խոսքով՝ այս տոլման առանձնանում է նրանով, որ ոչ մեկի մոտ չկա: Մի քանի տեսակի կանաչի կա դրանց մեջ, պատրաստված է լանգետի մսով, որը նախապես մարինացված է: Տոլմայի վերջնական համը ստանում են շատ երկար պրոցեսից հետո: Տոլմայի բաղդարատոմսը ժառանգել են իրենց տատերից: Մասնակցում են առաջին անգամ, ունեն մեծ սպասելիքներ:

 

Արտ լանչ 

Փորձել են ներկայացնել տոլման տարբեր ազգերի աչքերով. օրինակ չինացու աչքերով՝ սուշի տոլմա, եվրոպացու աչքերով՝ ֆոնձյուով, կանապեով տոլմա, տորթ տոլմա: Ներկայացրել են նաև տարբեր կենդանիների մսով տոլմաներ՝ նապաստակ, ձուկ և այլն: Այս տաղավարում առկա էր նույնիսկ արևադարձային մրգերով տոլմաներ, որոնք լցոնած են մսով:

2(4).jpg

2(7).jpg

Մասնակիցները պատմեցին, որ իրենք ամեն տարի մասնակցում են փառատոնին, անցյալ տարի նույնիսկ գրանցվել են գինեսի գրքում՝ ներկայացնելով ամենաերկար տոլման: Այս տարի առանձնացել են հատկապես ֆոնձյուով տոլմայով, խորոված տոլմայով, սուշի տոլմայով, գարեջրով տոլմայով:

2(5).jpg

2(6).jpg

Դվինի միջնակարգ դպրոց

Տոլմաները պատրաստել են ուսուցիչներն իրենց իսկ ձեռքերով, առանձնանում է ավանդական բնույթով, պատրաստված են կանեփով, ձավարով , ոսպով և այլն: Դպրոցի ուսուցչուհիները փառատոնի ընթացքում նաև վաճառում էին տոլմաները, որից ստացված հասույթը պետք է օգտագործեն բարեգործական նպատակներով: 

Ավագ խոհարար 

Այս տարի ներկայացել են նորություններով՝ պանրով, կարտիֆիլով, ձկով տոլմաներով:  Ավագ խոհարար է կոչվում, որովհետև փորձը շատ մեծ է:Նա ներկայացնում է Աբովյան քաղաքի խոհարարների ուսումնական կենտրոնը:

Նախորդ տարիներին ավագ խոհարարը տարել է բազմաթիվ հաղթանակներ: Միայն 2016-ին հաղթել են 3 մրցանակ, 2 ոսկի, 1 բրոնզ:

2(2).jpg

Զրուցեցինք նաև ներկաների հետ, ովքեր համտեսել էին բազմաթիվ տոլմաներ: Մարդկանց մեծամասնությունը հավանել է խինկալիի նման, թոքով պատրաստված տոլման, լանգետով տոլման, նապաստակի մսով տոլման:

Ամեն տարի պարտադիր ներկա գտնվող հյուրին այնքան էլ դուր չէր եկել բոլորի ուշադրությունը գրաված խորոված տոլման և սիգայով տոլման:

Նշենք, որ փառատոնի նպատակն է աշխարհին ավելի ճանաչելի դարձնել տոլման, կազմակերպել համահայկական տոն, հավաքագրել մոռացված կամ քիչ կիրառելի բաղադրությամբ տոլմաների տեսակները:

Տոլմայի համահայկական փառատոնը ՀՀ Մշակույթի Նախարարության առաջարկով այս տարվանից սկսած՝ անցկացվում է Արարատի մարզի Հնաբերդ գյողում՝ Դվին մայրաքաղաքի պեղավայրի մոտակայքում: 

Նշենք, որ այս տարվա Տոլմայի ավանդական փառատոնի ընթացքում պատրաստվեց ռեկորդային երկարությամբ տոլմա՝ 60 մ 44 սմ։

2(9).jpg

Պատրաստեց՝ Անուշ Մուրադյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին