Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանն այսօր լարված տնտեսական և հոգեբանական վիճակում է. քաղաքագետ (տեսանյութ)

22 Մայիս, 2017 14:57
Ադրբեջանն այսօր լարված տնտեսական և հոգեբանական վիճակում է. քաղաքագետ  (տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքագետ Արման Նավասարդյանը անդրադարձավ ՀՀ նախագահի հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հնչեցրած թեզերը: Ըստ քաղաքագետի՝ նախագահը, խոսելով ստասուս քվոյի փոփոխության մասին, ի նկատի ուներ, որ փոխզիջումը հնարավոր է, եթե լուծվի Արցախի կարգավիճակի ինքնորոշման հարցը:

«Սա նաև պատասխան էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի ամպագորգոռ հայտարարություններին, որոնցում առաջ է քաշվում տարածքներ խաղաղության դիմաց հայեցակարգը»,- նշում է Նավասարդյանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ վերջին հայտարարությանը, որում հասցեական մեղադրանք էր հնչեցվում Ադրբեջանի հասցեին, Նավասարդյանը նշում է, որ նման հայտարարության պատճառը նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակվելն է:

Քաղաքագետն ընդգծում է, որ Ռուսատանը Ադրբեջանի գործողություններին կոշտ արձագանքեց նաև առանձին հայտարարությամբ՝ արտաքին գործերի նախարարության մակարդակով: Առանց լուրջ նախապայմանների տարածքների հանձնումն, ըստ Նավասարդյանի, հայկական կողմի համար ինքնասպանությանը հավասարազոր արաք կլինի:

Shabat.am-ը հետաքրքրվեց, թե նկատի ունենալով, որ միջազգային կարևոր իրադարձությունների ընթացքում Ադրբեջանը սահմանում ակտիվանում է, արդյոք հակառակորդը կարող է ակտիվանալ առաջիկայում, երբ օրեր անց մեկնարկի ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, և ապա հանդիպումները Մեծ յոթնյակի շրջանակներում: Քաղաքագետը նշեց, որ նման հեռանկարը հնարավոր է, սակայն լայնածավալ ռազմական գործողություններ չեն լինի: 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին