Կարևոր իրադարձություններ

«Երիտասարդ պապը» սերիալը շարունակություն կունենա

21 Մայիս, 2017 09:55
«Երիտասարդ պապը» սերիալը շարունակություն կունենա

Ամերիկյան HBO հեռուստաալիքը ձեռնամուխ է եղել «Երիտասարդ պապը» սերիալի շարունակության նկարահանմանը: Ինչպես եւ օրիգինալ նախագծում, ռեժիսորը կդառնա Պաոլո Սորենտինոն: Այդ մասին հայտնել է The Hollywood Reporter-­ը:

Սիքվելն ստանալու է «Նոր պապը» անվանումը: Նախագծին կմասնակցի արդյոք Ջուդ Լոուն, որը օրիգինալի գլխավոր դերակատարն է, չի բացահայտվում: Նկարահանիումների սկիզբը պլանավորված է 2018 թվականի վերջին: Քահանայապետ Ջուդ Լոուն կպատմի իտալական ծագում ունեցող էքսցենտրիկ երիտասարդ ամերիկացի Լենի Բելարդոյի (Լոու) մասին, որին Հռոմի պապ են ընտրում:

Գլխավոր հերոսը փորձում է եկեղեցում արմատական բարեփոխումներ իրականացնել, ինչի պատճառով կարդինալներն սկսում են նրա դեմ խարդավանքներ նյութել: Սերիալի միակ եթերաշրջանը թողարկվել է 2016 թվականին: Նրանում նաեւ խաղացել են Դայան
Քիթոնը եւ Սիլվիո Օռլանդոն:

Սորենտինոն նկարահանել Է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Մեծ գեղեցկություն», «Երիտասարդություն», «Ավելորդ մարդը» եւ «Որտեղ էլ որ լինես» ժապավենները:
«Երիտասարդ պապը» առաջին սերիալն Է դարձել ռեժիսոր կարիերայում:

 

Լրահոս

Դիտել ավելին