Կարևոր իրադարձություններ

Արցախում զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

20 Մայիս, 2017 18:51
Արցախում զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Կարեն Դանիելյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:

Կարեն Դանիելյանը Շիրակի մարզի Սարատակ գյուղի բնակիչ էր, ընտանիքի միակ արու զավակը: Նա իրենից փոքր քույր ունի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին