Կարևոր իրադարձություններ

Կփոխվի կառավարության աշխատակազմի ղեկավարը. հայտնի է, թե ով կլինի

20 Մայիս, 2017 18:00
Կփոխվի կառավարության աշխատակազմի ղեկավարը. հայտնի է, թե ով կլինի

Ինչպես արդեն հայտնել էինք առաջիկայում արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Shabat.am-ի տեղեկություններով աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Դավիթ Հարությունյանին փոխարինելու է իր առաջին տեղակալ Վահե Ստեփանյանը:

 Գործադիր մարմնում այլևս չի լինելու ղեկավար-նախարար պաշտոն, այլ պարզապես աշխատակազմի ղեկավար:

Վահե Ստեփանյանի կենսագրական տվյալները.

1989-1992թթ.- Հայկական ՍՍՀ գլխավոր հաշվիչ կենտրոն` տեխնիկական սպասարկման բաժնի տեխնիկ
1997թ.- ՀՀ վիճպետվարչություն` առևտրի սպասարկումների բաժնի II կարգի մասնագետ
1997-1998թթ.- «Հայգազարդ» պետական կոնցեռն` արտաքին կապերի վարչության իրավաբան
1998-2011թթ.- «Հայռուսգազարդ» ՓԲԸ` արտաքին կապերի վարչության իրավախորհրդատու, վարչության պետ, իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար, տնօրենների խորհրդի քարտուղար, գլխավոր տնօրենի օգնական, վարչության քարտուղար, աշխատակազմի ղեկավարի տեղակալ
2011թ.- Երևանի քաղաքապետարան` աշխատակազմի քարտուղար
2011-2014թթ.- «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տնօրենների խորհրդի քարտուղար,   վարչության քարտուղար
2014-2016թթ. - «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տնօրենների խորհրդի քարտուղար, վարչության քարտուղար
2016 թ. սեպտեմբերի 29-ից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ

 

 

Լրահոս

Դիտել ավելին