Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ն օպտիմալացման լուրջ գործընթաց է սկսել. շուրջ 483 աշխատակից կհայտնվի գործազուրկի կարգավիճակում. «Ժողովուրդ»

20 Մայիս, 2017 10:10
ՊԵԿ-ն օպտիմալացման լուրջ գործընթաց է սկսել. շուրջ 483 աշխատակից կհայտնվի գործազուրկի կարգավիճակում. «Ժողովուրդ»

Պետական եկամուտների կոմիտեն օպտիմալացման լուրջ գործընթաց է սկսել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում ՊԵԿ շուրջ 483 աշխատակիցներ կհայտնվեն գործազուրկի կարգավիճակում: ՀՀ կառավարության վերջին նիստում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը ներկայացրել է իր ղեկավարած հիմնարկում կառուցվածքային փոփոխություններ կատարելու որոշման նախագիծը, ըստ որի՝ փոփոխություններ են նախատեսվում կատարել Կոմիտեի կանոնադրության մեջ և աշխատակազմի կառուցվածքում:

Մասնավորապես, նախատեսվում է լուծարել հարկային (տարածքային) տեսչությունները՝ վերջիններիս փոխարեն ստեղծելով 3 վարչություն և դրանք ներառել Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կազմում՝ որպես վերադաս հարկային մարմնի ստորաբաժանումներ: Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախատեսվում է նաև կրճատել մաքսատների թվաքանակը և դրանք, որպես վերադաս մաքսային մարմնի վարչություններ, նախատեսել Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում:

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերոնշյալ գործընթացի արդյունքում նախատեսվում է շուրջ 483 հաստիքների կրճատում:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին