Կարևոր իրադարձություններ

«Ինքն ավելի բարձր դիրքերում ա». Սասուն Միքայելյանը՝ իր եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին. «Առավոտ»

20 Մայիս, 2017 09:43
«Ինքն ավելի բարձր դիրքերում ա». Սասուն Միքայելյանը՝ իր եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին. «Առավոտ»

«Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանին երեկ «Առավոտ»-ը հարցրել է իր եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունները 2008-ի թնջուկից հետո կարգավորվեցի՞ն։ «Կհարցնեք Սերժ Սարգսյանին»,-ասաց նա: Դիտարկամն էլ՝ այսինքն չե՞ն կարգավորվել, նա արձագանքեց. «Կհարցնեք Սերժ Սարգսյանին, ինչի՞ եք էդ հարցն ինձ տալիս, ինքն ավելի բարձր դիրքերում ա»։

 
Հիշեցնենք, որ երբ Սասուն Միքայելյանը չորրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր էր եւ Սերժ Սարգսյանի հետ մտերիմ ընկերներ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր՝ քաղաքականություն վերադառնալու մասին։ Սասուն Միքայելյանն առաջիններից էր, որ կանգնեց Տեր-Պետրոսյանի կողքին։ Արդյունքում նրա եւ Սերժ Սարգսյանի մտերիմ-ընկերական հարաբերությունները փոխեցին իրենց բնույթը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին