Կարևոր իրադարձություններ

Գյուղնախարարությունում քննարկվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնանկության հարցը. «Չորրորդ իշխանություն»

19 Մայիս, 2017 10:10
Գյուղնախարարությունում քննարկվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնանկության հարցը. «Չորրորդ իշխանություն»

«ՉԻ» տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ակտիվորեն քննարկվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանի պաշտոնանկության հարցր: Խոսակցություններ կան, որ ոլորտի պատասխանատուներն առաջիկայում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ բարձրացնելու են Մարտուն Մաթևոսյանից ազատվելու հարցր: Խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ վարչապետը խիստ հանձնարարականներ է իջեցրել անտառի պահպանմանն ուղղված գործողությունների մասով:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պորտֆելը, հնարավոր է, ՀՅԴ-ն պահպանի, սակայն կուսակցությանը կառաջարկվի փոխել Մարտուն Մաթևոսյանին: Հիշեցնենք, որ նա այդ պաշտոնին է 2004 թվականից, այսինքն՝ 13 տարի:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին