Կարևոր իրադարձություններ

Արա Բաբլոյանի կենսագրության մեջ ի հայտ եկած նոր հանգամանքն անհամատեղելի է եղել դեսպանի աշխատանքի հետ. «Չորրորդ իշխանություն»

19 Մայիս, 2017 09:55
Արա Բաբլոյանի կենսագրության մեջ ի հայտ եկած նոր հանգամանքն անհամատեղելի է եղել դեսպանի աշխատանքի հետ. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «ՀՀԿ-ական Արա Բաբլոյանի նշանակումը ԱԺ նախագահի պաշտոնում անակնկալի է բերել բազմաթիվ ՀՀԿ-ականների: Բանն այն է, որ մինչև վերջին պահը տեղեկատվություն է եղել, որ Բաբլոյանը գործուղվելու է որեևէ երկիր՝ ներկայացնելու Հայաստանը: Անգամ քննարկման փուլում են եղել երկրների ցանկը, որտեղ Բաբլոյանը պետք է փոխարիներ գործող դեսպաններին: Սակայն վերջին պահին որոշումը փոխվել է: Իշխանության վերին օղակներից տարածվող տեղեկությունների համաձայն՝ խնդիրը Բաբլոյանի կենսագրության մեջ ի հայտ եկած անակնկալ հանգամանքներն են, որոնք մինչ այս իշխանությունները չեն իմացել: Այսինքն՝ կենսագրության մեջ ի հայտ եկած նոր հանգամանքն անհամատեղելի է եղել դեսպանի աշխատանքի հետ։

Ի դեպ, երեկ մեկնարկած ԱԺ նիստում Արա Բաբլոյանն արդեն հասցրել է խոստովանել. «Եղել է դեպք, երբ ես էլ եմ քվեարկել ուրիշի փոխարեն: Ներողության եմ խնդրում: Ես ինքս էլ եմ քվեարկել, գտնում եմ, որ ճիշտ չէ»: Հավելենք նաև, որ Արա Բաբլոյանին ԱԺ-ն նախագահելու հարցում ՀՀԿ-ից կօգնեն էդուարդ Շարմագանովն ու ՀՀ արդարադատաթյան նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին