Կարևոր իրադարձություններ

Արա Սաղաթելյանը՝ աշխատակազմի ղեկավա՞ր. «Հրապարակ»

19 Մայիս, 2017 09:20
Արա Սաղաթելյանը՝ աշխատակազմի ղեկավա՞ր. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած օրեր շարունակ լուրեր էին շրջանառվում, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու է ՀՀԿ նախկին պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը, ով չանցավ խորհրդարան, սակայն երեկ բոլորովին այլ անուն շրջանառվեց։ Ինչպես վերջին պահին հայտնվեց Արա Բաբլոյանի թեկնածությունը, այդպես էլ երեկ տեղեկացանք, որ քննարկվում է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանի թեկնածությունը։ Նա երկար տարիներ արդարադատության նախարարության մամուլի խոսնակն էր եւ աշխատել է Դավիթ Հարությունյանի, Գեւորգ Կոստանյանի, Տիգրան Մուկուչյանի թիմի հետ։

Ի դեպ, ՊՈԱԿ-ը 2018-ից չի լինելու այն տեսքով, ինչպիսին այժմ է՝ կամ առանձին մարմին կլինի, կամ կառավարության ենթակայության»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 

Լրահոս

Դիտել ավելին