Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը ծրագրել են առավել ինտենսիվացնել համագործակցությունը. «Ժամանակ»

19 Մայիս, 2017 09:02
Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը ծրագրել են առավել ինտենսիվացնել համագործակցությունը. «Ժամանակ»

Ոչ միայն Արա Բաբլոյանն է ժամանակավոր ԱԺ նախագահ, այլև Միքայել Մելքումյանը՝ ԱԺ փոխնախագահ։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը ծրագրել են առավել ինտենսիվացնել համագործակցությունը, որն առավել տեսանելի կլինի ընթացիկ տարվա աշնանը, և ի վերջո կհանգեցնի 2018թ․ կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ ձևաչափով։

Եթե ֆորս մաժորները բացառվեն, որևէ պատճառ չի մնա, որ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարությունը սկսի գործել 2018թ․ ապրիլի 10-ից, որի դեպքում Միքայել Մելքումյանը ավտոմատ կերպով ԱԺ նախագահի տեղակալի աթոռը պետք է փոխանցի արդեն միակ ընդդիմադիր «Ելք» դաշինքին»։

 

Լրահոս

Դիտել ավելին