Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն «Ելք»-ին առաջարկել է բանակցել «Ծառուկյան» դաշինքի հետ և ստանձնել հանձնաժողովներից մեկի ղեկավարումը. «Ժամանակ»

19 Մայիս, 2017 08:15
ՀՀԿ-ն «Ելք»-ին առաջարկել է բանակցել «Ծառուկյան» դաշինքի հետ և ստանձնել հանձնաժողովներից մեկի ղեկավարումը. «Ժամանակ»

«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր նախագիծ է ներկայացնելու՝ ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը 9-ից 10 դարձնելու առաջարկով։

Պատգամավորը գտնում է, որ Հայաստանի նման երկրում անթույլատրելի է ԱԺ-ում չունենալ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողով։ «Ժամանակ»-ի տեղեկություններով, սակայն, որոշումը վերջնական է և հազիվ թե հնարավոր լինի փոխել, որոշումը համաձայնեցվել է Սերժ Սարգսյանի հետ։

Որպես միջանկյալ լուծում՝ ՀՀԿ-ն «Ելք»-ին առաջարկել է բանակցել «Ծառուկյան» դաշինքի հետ և նրանց հասանելիք հանձնաժողովներից մեկի ղեկավարումը ստանձնել։ Դա էլ կարող է լինել համագործակցության արդյունավետ մեկնարկ։ Սակայն «Ելք»-ում այդպիսի հեռանկարը կտրուկ մերժում են, քանի որ «Ծառուկյան» դաշինքը երեկ ԱԺ նախագահի փակ գաղտնի քվեարկությամբ ապացուցեց, որ ամենևին հակված չէ «Ելք»-ի հետ համերաշխ գործել արմատական ընդդիմության դաշտում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին