Կարևոր իրադարձություններ

Թեժ պայքար Վիգեն Սարգսյանի, Արմեն Աշոտյանի և Դավիթ Հարությունյանի միջև. «Հրապարակ»

13 Հոկտեմբեր, 2015 08:50
Թեժ պայքար Վիգեն Սարգսյանի, Արմեն Աշոտյանի և Դավիթ Հարությունյանի միջև. «Հրապարակ»

Մեր տեղեկություններով, մինչեւ այս պահը դեռ չի որոշվել, թե ով է լինելու հանրաքվեի ընթացքում ՀՀԿ քարոզչական պատասխանատուն։ Պայքարը բավականին լուրջ է. կան երեք թեկնածուներ՝ Վիգեն Սարգսյան, Արմեն Աշոտյան եւ Դավիթ Հարությունյան, որոնցից ամենքն ունեն իրենց լոբբիստները նախագահականում։ Հասկանալի է, որ աստիճանական հիերարխիայով Հովիկ Աբրահամյանը կցանկանար աշխատել Դավիթ Հարությունյանի հետ, եթե ոչ՝ Արմեն Աշոտյանի հետ, որպես իր կառավարության անդամներ։ Ինչ վերաբերում Է Վիգեն Սարգսյանին, ապա վերջինս բավականին «անկախ» թեկնածու է, ինչն էլ Հ. Աբրահամյանի սրտով չի կարող լինել։

Ի դեպ, մինչ այս պահը որոշված չէ նաեւ՝ միասնական է լինելու այդ շտաբը՝ ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ կոնգլոմերատով, թե՝ ոչ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին