Կարևոր իրադարձություններ

«Նուբարաշեն» ՔՀԿ-ի մոտ սպանված Դրոյի երկրորդ դուստրն է լույս աշխարհ եկել. «Հրապարակ»

13 Հոկտեմբեր, 2015 08:12
«Նուբարաշեն» ՔՀԿ-ի մոտ սպանված Դրոյի երկրորդ դուստրն է լույս աշխարհ եկել. «Հրապարակ»

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ սպանված Երրորդմասցի Լյովիկի ընկեր Դրաստամատ Թադեւոսյանի (Դրո) երկրորդ դուստրն է լույս աշխարհ եկել՝ մոտ մեկ շաբաթ առաջ: Նշենք, որ Դրաստամատ Թադեւոսյանը նախկինում հայտնի քաղբանտարկյալ, պատմաբան, լրագրող Հակոբջան Թադեւոսյանի զավակն է: Դրոյի հայրն անդամակցել է Ազգային միացյալ կուսակցությանը, եղել է Պարույր Հայրիկյանի եւ Աշոտ Նավասարդյանի զինակիցը: Դրոյի մայրն էլ հայտնի տոհմից է՝ Սիրուն Նաջարյանը: Դրոն ընդամենը 35 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ 3-ամյա դուստր:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին