Կարևոր իրադարձություններ

«Չե՞ք ունենա այս ամենը, չակնկալեք հինգ միլիոն զբոսաշրջիկի առկայություն». նախարար (տեսանյութ)

06 Մայիս, 2017 14:12
«Չե՞ք ունենա այս ամենը, չակնկալեք հինգ միլիոն զբոսաշրջիկի առկայություն». նախարար (տեսանյութ)

Աղբահանության ոլորտի խնդիրները համակարգային լուծում են պահանջում: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: «Համապատասխան կոդեկս ենք ընդունելու, որում շատ կոշտ վարչական պատիժներ են հասնելու: Ամեն ինչ անելու ենք, որ այս գործընթացը դառնա կառավարելի և ամենակարևորը, մեր քաղաքացիները հասկանան, որ իր համար ամենագերակա խնդիրն իր շրջապատը մաքուր պահելն է: Չե՞նք ունենա այս ամենը, չենք ակնկալի հինգ միլիոն զբոսաշրջիկի առկայություն Հայաստանում»,- ասաց Լոքյանը:

Նա նշեց, որ աշխատանքների մեկնարկը տրված է, կառավարության հրահանգով ստեղծվել է միջգերատեսչական, ինչպես նաև մարզային հանձնաժողովներ, որոնք պետք է ձևակերպեն, թե ինչպես է կառավարելու այդ գործընթացը:

Նախարարն անդրադարձավ նաև համայնքների խոշորացման արդյունքում աշակերտների տեղափոխության խնդրին. «Անիմաստ է պահել իրարից 2,5 կմ հեռավորության վրա գտնվող դպրոցներ գյուղական վայրերում, որտեղ մեկում կա 9, մյուսում՝ 19 կամ 27 աշակերտ: Համայնքը և դպրոցը ձեռք են բերում լավագույն փոխադրամիջոցը, որը տեղափոխում է այդ 9 աշակերտներին և ուսուցիչներին»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին