Կարևոր իրադարձություններ

Ամուսնությունը բարելավում է մարդկանց առողջությունը, մանավանդ` տղամարդկանց. հետազոտություն

13 Հոկտեմբեր, 2015 00:00
Ամուսնությունը բարելավում է մարդկանց առողջությունը, մանավանդ` տղամարդկանց. հետազոտություն

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ամուսնությունը բարերար ազդեցություն է ունենում տղամարդկանց առողջության վրա:

Daily Mail-ը հստակեցնում է, որ նման եզրակացության են եկել Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները: Նրանք ուսումնասիրել են 9 հազար մարդկանց տվյալներ, որոնք ծնվել ե 1958-ի մարտին:

Մասնագետները գնահատել են այս մարդկանց առողջական վիճակը իրենց կյանքի տաբեր տարիներին: Նրանք եկել են եզրակացության, որ ամուսնությունը բարելավում է առողջական վիճակը, սակայն դա մեծամասամբ վերաբերում է տղամարդականց: Միաժամանակ՝ գիտնականները պնդում են, որ տղամարդկանց առողջությունը վատթարանում է ապահարզանից հետո: Եվ նորից ամրապնդվում` հաջորդ ամուսնության դեպքում:


Միևնույն ժամանակ՝ բաժանվելուց հետո կանայք շատ ավելի քիչ են բողոքում առողջության վատթարացումից: Իսկ հաջորդ ամուսնության դեպքում առողջության փոփոխություններ գրեթե չեն նկատում:

Գիտափորձ -հետազոտության ժամանակ պարզվել է նաև, որ չամուսնացած կանայք ֆիզիկապես իրենց ավելի վատ են զգում, քան իրենց այն հասակակիցները, որոնք ամուսնացել են 20-30 տարեկանում:

Գիտնականների մյուս եզրակացությունը եղել է այն, որ միայնությունը կրճատում է կյանքը` այն պարզ պատճառով, որ միայնակ մարդիկ ավելի քիչ են հետևում իրենց, քանի որ տպավորություն գործելու անհրաժեշտություն չունեն: Իսկ դա ազդում է նրանց ինքնազգացողության վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին