Կարևոր իրադարձություններ

Մարկեի նահանգային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

12 Հոկտեմբեր, 2015 23:47
Մարկեի նահանգային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Մարկեի (Marche) նահանգային խորհուրդը (Իտալիա) հոկտեմբերի 6-ին կայացած նիստին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, բանաձևը զորակցություն է հայտնում հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

«Հայ ժողովրդի ցեղասպանություն» խորագիրը կրող բանաձևի նախաձեռնողներն էին նահանգային խորհրդի անդամներ Ռապա Բորիսը (Rapa Boris), Պիերոնի Մորենոն (Pieroni Moreno), Բուսիլակի Ջանլուկան (Busilacchi Gianluca), Մարկոնի Լուկան (Marconi Luca):

 

Լրահոս

Դիտել ավելին