Կարևոր իրադարձություններ

Սիրիայում Իսրայելի հարվածները օգնում են ահաբեկիչներին. Իրանի պաշտպանություն նախարար

27 Ապրիլ, 2017 23:51
Սիրիայում Իսրայելի հարվածները օգնում են ահաբեկիչներին. Իրանի պաշտպանություն նախարար

Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Սիրիայում ուղղված են այն բանին, որպեսզի օգնեն ահաբեկիչներին, հայտնում է RT գործակալությունը:

«Սկզբում տարածաշրջանի վրա ուղղված էր ամերիկյան հարվածը, ներառյալ Սիրիայում Շայրաթի ավիաբազայի վրա, որպես լրացում իսրայելյան հարվածներին, որոնք տեղի են ունենում ժամանակ առ ժամանակ: Այդ հարվածները դատապարտվել են բոլորի կողմից և ուղղված են միայն ահաբեկիչների աջակցությանը, ուժեղացնելով նրանց»,- հայտարարել է Դեհղանը:

Նա կարծիք է հայտնել, որ այդ գործողությունները օգնում են ահաբեկիչներին:

«Հարվածները ուղղված են այն բանին, որպեսզի ուժեղացնեն ահաբեկիչներին, նրանց հնարավորություն տալով շարունակելու: Նրանք ասում են ահաբեկիչներին. դուք ունեք լուրջ պաշտպաններ, մի անհանգստացեք և կռվեք»,- նշել է Իրանի պաշտպանության նախարարը:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին