Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ ԵՄ դրամաշնորհների հափշտակության գործից. ո՞վ է դիմել իրավապահներին

27 Ապրիլ, 2017 22:43
Նոր մանրամասներ ԵՄ դրամաշնորհների հափշտակության գործից. ո՞վ է դիմել իրավապահներին

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակին (OLAF) հայտնել է Հայաստանում Եվրոպական միության  կողմից ֆինանսավորվող ծրագրերի առնչությամբ հնարավոր խախտումների մասին: Այդ մասին տեղեկանում ենք  պատվիրակության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։

«Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակն անցկացրել է քննություն եւ այդ մասին հայտնել ՀՀ իշխանություններին, որոնք  գրասենյակի առաջարկով իրենց կողմից իրականացնում են գործի քննություն: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աշխատակիցներից մեկը ձերբակալվել է ընթացող քննության շրջանակներում:

Եվրոպական միությունը լիովին հանձնառու է կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարին եւ կշարունակի աջակցել կասկած հարուցող ցանկացած խախտման առնչությամբ լիարժեք, արդյունավետ եւ թափանցիկ քննության իրականացմանը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հիշեցնում է, որ պետք է կիրառվի անմեղության կանխավարկածը»,- նշվում է ԵՄ պատվիրակության հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին