Կարևոր իրադարձություններ

Ալ Պաչինոն իր 77-ամյակը նշել է 38-ամյա զուգընկերուհու հետ

27 Ապրիլ, 2017 22:30
Ալ Պաչինոն իր 77-ամյակը նշել է 38-ամյա զուգընկերուհու հետ

Հոլիվուդյան աստղ Ալ Պաչինոն իր 77-ամյակը նշել է Մեքսիկայում 38-ամյա զուգընկերուհու՝ արգենտինացի դերասանուհի Լյուսիլա Սոլի ընկերակցությամբ: Զույգը ռոմանտիկ ժամանակ է անցկացրել լողափին, երբ պապարացիները լուսանկարել են նրանց:

Նրանք միասին են արդեն 7 տարի, դերասանը նույնիսկ մտադիր է եղել Լյուսիլային առաջարկություն անել 2015թ., սակայն վճռորոշ քայլի փոխարեն նա որոշ ժամանակով բաժանվել է սիրելիից:

Հիշեցնենք, որ Ալ Պաչինոն երբեք ամուսնացած չի եղել: Նա զավակներ ունի նախկին ընկերուհիներից՝ 25-ամյա դուստրը՝ Ջուլին, և 14-ամյա երկվորյակներ Անտոնը և Օլիվյան:

 

Լրահոս

Դիտել ավելին