Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի իշխանությունները որոշել են դատարանի միջոցով արգելափակել ընդդիմադիր կայքերը

27 Ապրիլ, 2017 22:30
Ադրբեջանի իշխանությունները որոշել են դատարանի միջոցով արգելափակել ընդդիմադիր կայքերը

Սաբայիլի շրջանային դատարանում այսօր սկսվել է մի շարք ընդդիմադիր կայքերի արգելափակման մասին Տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների էլեկտրոնային անվտանգության կենտրոնի հայցի քննումը, գրում է contact.az-ը:

Հայցի հայտարարությունում նախարարությունը խնդրում է դատարանին «հաշվի առնելով պետության և հասարակության օրինական շահերին սպառնալիքների ստեղծումը»՝ որոշում կայացնել azadliq.info («Ազադլիգ» թերթը), azadliq.org («Ռադիո Ազադլիգ»), «azerbaycansaati.com» դոմեյնների, ինչպես նաև  ինտերնետային ռեսուրսների հասանելությունը սահմանափակելու մասին, որտեղ տեղադրվում են որոշ հեռուստածրագրեր և Turan (Turan TV) և MeydanTV հեռուստաալիքները:

 

Լրահոս

Դիտել ավելին