Կարևոր իրադարձություններ

Ադամ Շիֆը KTLA 5 հեռուստաալիքի եթերում դատապարտել է Դոնալդ Թրամփի` ապրիլքսանչորսյան հայտարարությունը

27 Ապրիլ, 2017 21:47
Ադամ Շիֆը KTLA 5 հեռուստաալիքի եթերում դատապարտել է Դոնալդ Թրամփի` ապրիլքսանչորսյան հայտարարությունը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հյուրընկալվել է ամերիկյան KTLA 5 Morning News առավոտյան ծրագրին և խոսել Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին:

«Ահա, թե ինչով են կարևոր զանգվածային երթերը, որպեսզի մարդիկ տեղեկանան 1915-1923 թվականներին տեղի ունեցած Ցեղասպանության մասին, երբ միլիոն ու կես հայ տղամարդիկ, կանայք և երեխաներ սպանվել են` մի ամբողջ ժողովրդի բնաջնջելու փորձի ժամանակ», -ասել է կոնգրեսականը` պատասխանելով հաղորդավարի ակնարկին, որ բազմաթիվ մարդիկ դեռևս չգիտեն ցեղասպանության մասին:


Շիֆը հիշատակել է նաև Ադոլֆ Հիտլերի խոսքը, որն ասել էր. «Ով է այսօր հիշում հայերին»: «Դա է կարևոր հարցը. մենք այստեղ ենք բացատրելու, թե ինչ է տեղի ունեցել Ցեղասպանության ժամանակ: Ցավոք, այսօր մեր նախագահներից ևս մեկը ցավալի հայտարարությամբ հանդես եկավ` առանց Ցեղասպանության ճանաչման: Թրամփը համալրեց այն նախագահների շարքը, որոնք չեն ցանկանում դիմակայել Թուրքիային», -ընդգծել է Շիֆը:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Լոս Անջելեսում անցկացված ոգեկոչման բազմահազարանոց երթին միացել էր նաև Ադամ Շիֆը:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին