Կարևոր իրադարձություններ

Լոնդոնի խորհրդարանի մոտ ահաբեկչություն է կանխվել

27 Ապրիլ, 2017 21:38
Լոնդոնի խորհրդարանի մոտ ահաբեկչություն է կանխվել

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում` Վեստմինստերյան պալատի հարևանությամբ զինված տղամարդու են ձերբակալել:

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, նրա մոտ երկու դանակ է հայտնաբերվել, որոնցից մեկը նախատեսված է հաց կտրելու համար:


Իրավապահ մարմինները շրջափակել են պալատի շրջակա փողոցները: Բացի դրանից՝ փակվել են դեպի երկրի վարչապետ Թերեզա Մեյի նստավայր տանող ճանապարհները:

Իրավապահները չեն բացառում, որ տղամարդը կարող է ահաբեկչությունների նախապատրաստմանը ներգրավված լինել:

Հիշեցնենք, որ Վեստմինստերյան կամուրջի վրա մարտին տեղի ունեցած ահաբեկչությանը մի քանի մարդ էր զոհ գնացել, երբ վարորդը բեռնատարն ուղղել էր հավաքված ամբոխի վրա:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին