Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիա կկազմեն. Շարմազանով

27 Ապրիլ, 2017 21:19
ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիա կկազմեն. Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և ՀՅԴ-ն տեսանելի ապագայում կստորագրեն համագործակցության նոր համաձայնագիր: ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Բանակցություններն արդեն ավարտական փուլում են, գրեթե ավարտված են: Ես կարող եմ ասել, որ տեսանելի ապագայում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Հեղափոխական դաշնակցությունը կստորագրեն համագործակցության նոր հուշագիր»,- նշեց Շարմազանովը:

Նա հստակ ժամկետներ չնշեց`կրկնելով, որ դա տեղի կունենա տեսանելի ապագայում:

 

Լրահոս

Դիտել ավելին