Կարևոր իրադարձություններ

Հրշեջները Կապանում և Զովունիում ավտոմեքենաների հրդեհներ են մարել

27 Ապրիլ, 2017 20:38
Հրշեջները Կապանում և Զովունիում ավտոմեքենաների հրդեհներ են մարել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 27-ին, ժամը 12:53-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի թունելի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:05-ին, մարվել՝ 13:11-ին:

Ինչպես  տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել է «Howo Sinotruk» մակնիշի 14 B 35710 պետհամարանիշով (վարորդ՝ Շ. Զ. Հ., ԻԻՀ քաղաքացի) ավտոմեքենայի հետևի կամրջակի արգելակման կոճղակները:

Ապրիլի 27-ին, ժամը 09:10-ին ահազանգ է ստացվել, որ  Կոտայքի մարզի Զովունի գյուղի 8-րդ փողոցի սկզբնամասում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:21-ին, մարվել՝ 09:29-ին:

Ամբողջությամբ այրվել է «Opel Astra» մակնիշի 35 AO 121 պետհամարանիշերով (վարորդ Վ. Ս.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին