Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Արարատի մարզում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 13–ամյա երեխա

27 Ապրիլ, 2017 20:35
Արտակարգ դեպք Արարատի մարզում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 13–ամյա երեխա

Ապրիլի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ բազկի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ վիրավորը Փոքր Վեդի գյուղի Մակարյան փողոցի բնակիչ, 13-ամյա Սարգիս Տեր-Օհանյանն է: 

Հիվանդանոցում երեխայի հայրը՝ 47-ամյա Արայիկ Տեր-Օհանյանը, ոստիկաններին հայտնել է, որ որդին վնասվածքը ստացել է բակում խաղալու ժամանակ՝ մետաղյա ցանկապատի լարը ձեռքին դիպչելու հետևանքով: 

Սակայն, կայքի տեղեկություններով, հաջորդ օրը Արարատի ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ պարզել են, որ որ հայրը ստում է. իրականում երեխան վնասվածքը ստացել է համագյուղացի, 43-ամյա Գևորգ Մուրադյանի կողմից՝ ապօրինի եղանակով իր մոտ պահված որսորդական երկփողանի 16 տրամաչափի հրացանից կատարված պատահական կրակոցի հետևանքով: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին