Կարևոր իրադարձություններ

Բեռլինում տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա

27 Ապրիլ, 2017 20:14
Բեռլինում տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Կրոյցբերգ թաղամասում տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա տեղական հիվանդանոցի մոտակայքում:
Ինչպես РИА Новости-ին հայտնել է մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունը, հարձակվողը վիրավորվել է և գտնվում է հիվանդանոցում: Նրա արարքի դրդապատճառները դեռևս անհայտ են:

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել է Բեռլինի հիվանդանոցներից մեկի մոտակայքում իրականացված հրաձգության մասին: Աղբյուրի տվյալների համաձայն` ոստիկանությունը շրջափակել է թաղամասը:

«Տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա, նրանցից մեկը զենք է օգտագործել, տղամարդը վնասվածք է ստացել ոտքի հատվածում: Այժմ նա գտնվում է հիվանդանոցում: Ավելի շատ բան չենք կարող ասել», - պատմել է ոստիկանության ներկայացուցիչը:

Նրա խոսքով` հարձակումն իրականացվել է «տեղական հիվանդանոցի մոտակայքում», իսկ տղամարդու արարքի դրդապատճառները դեռևս անհայտ են:

 

Լրահոս

Դիտել ավելին