Կարևոր իրադարձություններ

Պավել Դուրովը ներկայացրել է Telegram-ի նոր գործառույթները

27 Ապրիլ, 2017 20:10
Պավել Դուրովը ներկայացրել է Telegram-ի նոր գործառույթները

Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը հրապարակել է հավելվածի նոր գործառույթների սևագիրը:

Ինչպես նշում է Gazeta.ru-ն, Դուրովը հավելվածի նորույթները ներկայացրել է Instagram-ի իր էջում հրապարակված լուսանկարի միջոցով: Ըստ լուսանկարի` Telegram-ում կարող են ներքին վճարումներ և տեսազանգեր հայտնվել: Հաղորդվում է, որ ֆինանսական գործարքները կիրականացվեն Stripe վճարային համակարգի միջոցով:

Բացի այդ, հայտարարվել է Telescope հարթակի գործարկման մասին, որից միայն անունն է հայտնի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Telegram-ը թույլատրել է զանգեր կատարել:

 

Լրահոս

Դիտել ավելին