Կարևոր իրադարձություններ

Ասպիրինով մազերի դիմակ. արդյունքն ապշեցուցիչ կլինի

27 Ապրիլ, 2017 19:40
Ասպիրինով մազերի դիմակ. արդյունքն ապշեցուցիչ կլինի

Լողավազնում կամ էլ արևի տակ երկար մնալուց մազերը կորցնում են իրենց բնական գույնը։ Վարսերի փայլն ու ամրությունը հնարավոր է վերականգնել այս դիմակի միջոցով։

Ասպիրինով դիմակ պատրաստելու համար Ձեզ անհրաժեշտ է վերցնել 5 հատ ասպիրին, 120 մլ եռացրած ջուր, 1 ճաշի գդալ մեղր, 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ։ Այս դիմակը պատրաստելու համար այս բոլոր բաղադրիչներն իրար խառնել այնքան մինչև մեղրն ամբողջությամբ լուծվի։ Ստացված խառնուրդը քսեք մազերին և պահեք 15 րոպե։ Այնուհետև լվացեք տաք ջրով։ Այս դիմակը կվերականգնի վարսերի գույնը։

Ասպիրինն օգտագործում են նաև թեփի դեմ պայքարելու համար։ Դրա համար վերցրեք 2 հատ ասպիրին և լավ մանարացրեք։ Այնուհետև ստացված փոշին ավելացրեք շամպունի մեջ։ Մազերը լվալուց առաջ 10 րոպե քսուքը պահեք գլխին, իսկ այնուհետև լվացեք։ Արդյունքը սպասեցնել չի տա։ Թեփը կլինի անհամեմատ ավելի քիչ։

 

Լրահոս

Դիտել ավելին