Կարևոր իրադարձություններ

ԱՊԼ-ն արգելափակել է չինացի գործարարին Սաութհեմփթոնի վաճառքը

27 Ապրիլ, 2017 19:21
ԱՊԼ-ն արգելափակել է չինացի գործարարին Սաութհեմփթոնի վաճառքը

Անգլիական Պրեմիեր լիգան արգելափակել է «Սաութհեմփթոն» ֆուտբոլային ակումբը չինացի գործարար Գաո Չժիշենին 200 մլն ֆունտ ստերլինգով վաճառելու գործարքը,- հաղորդում է «Daily Mail»-ը:

Ակումբը ձեռք բերելու հավակնորդը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Նա մասնակցել է չինացի պաշտոնյաներին կաշառելու մեջ, որոնցից մեկը մահապատժի է ենթարկվել դեռ 2011 թվականին:

Բացի այդ, լիգային ձեռք չի տվել այն փաստը, որ գնման միջոցների 70 տոկոսը պարտքով էին վերցվելու:

Սպասվում է, որ այդ հարցով պաշտոնական որոշումը կկայացվի ավելի ուշ:

 

Լրահոս

Դիտել ավելին