Կարևոր իրադարձություններ

Օբամեյանգը բանակցություններ է վարել ՊՍԺ-ի հետ

27 Ապրիլ, 2017 19:12
Օբամեյանգը բանակցություններ է վարել ՊՍԺ-ի հետ

Ինչպես հաղորդում է France Football-ը, Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի վերջին խաղից հետո կհայտարարի իր ապագայի վերաբերյալ որոշման մասին:

Համաձայն աղբյուրի տեղեկության՝ գաբոնցի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել ՊՍԺ: Օբամեյանգի հայրը հունվարին հանդիպել է փարիզյան ակումբի մարզական տնօրեն Պատրիկ Կլյուվերտին, իսկ ապրիլին կոնտակտների շարունակվել են: «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո ֆրանսիացիներն անպայման ուզում են ուժեղացնել թիմի կազմը նոր հարձակվողներով:

Ավելի վաղ Օբամեյանգը, ում պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2020թ., բազմիցս նշել է, որ երազում է հանդես գալ Մադրիդի «Ռեալի» կազմում:

 

Լրահոս

Դիտել ավելին