Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանա-իրանական սահմանին կրկին թմրանյութ տեղափոխող ադրբեջանցիներ են ձերբակալվել

27 Ապրիլ, 2017 19:03
Ադրբեջանա-իրանական սահմանին կրկին թմրանյութ տեղափոխող ադրբեջանցիներ են ձերբակալվել

Ադրբեջանա-իրանական սահմանի Բիլասուվար սահմանային մաքսակետում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացիներ, ովքեր փորձել են Իրանից ավելի քան 18 կգ թմրանյութ տեղափոխել Ադրբեջան: Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:

Թմրանյութերի տեղափոխման դեպքի հետ կապված ձերբակալվել է 2 Ադրբեջանի քաղաքացի: Ադրբեջանա-իրանական Աստարա սահմանային անցակետում ապրիլի 15-ին ձերբակալվել էր Ադրբեջանի քաղաքացի, ով փորձել էր Իրանից Ադրբեջան տեղափոխել 2 կգ հերոին: Ադրբեջանի առողջապահության նախարարության նարկոլոգիական հանրապետական կենտրոնը հայտարարել է, որ ներկայումս այդ երկրում պաշտոնապես գրանցված թմրամոլների թիվը հասել է 29 448-ի:

 

Լրահոս

Դիտել ավելին