Կարևոր իրադարձություններ

ԵՄ դրամաշնորհներից հափշտակվել է կես միլիոն եվրո. Բրյուսելից իրավապահներ են ժամանել. Armtimes.com

27 Ապրիլ, 2017 18:43
ԵՄ դրամաշնորհներից հափշտակվել է կես միլիոն եվրո. Բրյուսելից իրավապահներ են ժամանել. Armtimes.com

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործի բացահայտմանը մասնակցել է նաեւ Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակը: Այս մասին տեղեկացանք Քննչական կոմիտեից:

Armtimes.com-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասել է, որ այս կոռուպցիոն սկանդալի գործով Քննչական կոմիտեն ակտիվ համագործակցում է ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության գրասենյակի եւ խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի աշխատակիցների հետ:

«Արդյունավետ փոխգործակցության արդյունքում պարզվել է կատարված խարդախության մեխանիզմը, հստակեցվում է մասնակից անձանց շրջանակը եւ հափշտակված գումարի իրական ծավալները»,-ասել է Տռուզյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին