Կարևոր իրադարձություններ

Սև ծովի՝ Թուրքիային պատկանող ջրերում ռուսական հետախուզական նավ է խորտակվել

27 Ապրիլ, 2017 18:31
Սև ծովի՝ Թուրքիային պատկանող ջրերում ռուսական հետախուզական նավ է խորտակվել

Բոսֆորի նեղուցից 40 կմ հեռավորության վրա Սև ծովի՝ Թուրքիային պատկանող ջրերում ռուսական հետախուզական նավը բախվել է կենդանիներ տեղափոխող Տոգոյի դրոշով բեռնատար նավի:

Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` 81մ երկարությամբ «Youzarsıf H.» նավի հետ բախման հետևանքով ռուսական «Liman» անվամբ նավը կողաշրջվել է և խորտակվել: Ռուսական նավի 78 հոգանոց անձնակազմից 63-ը դուրս է բերվել թուրքական առափնյա ոստիկանության 3 փրկարար նավերի միջոցով: Մնացյալ 15 հոգուն փրկել է «Youzarsıf H.»-ի անձնակազմը:

Որպես դեպքի հավանական պատճառ նշվում է վատ եղանակային պայմանները, մասնավորապես` թանձր մառախուղը:

Դեպքից շատ չանցած՝ թուրքական ափեր են ուղևորվել Ռուսաստանի սևծովյան նավատորմի մի քանի նավ և 1 «ԱՆ» 26 ինքնաթիռ:

 

Լրահոս

Դիտել ավելին